Պատմություն

Tonoyans Construction շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին ընկերության հիմնադիր Դավիթ Տոնոյանի կողմից։ Ունենալով ոլորտում 25+ տարվա փորձ ընկերության հիմնադիր Դավիթ Տոնոյանը որոշեց ընկերությունն անվանել ի պատիվ իրենց ազգանվան։ Այժմ ընկերությունն ընտանեկան բիզնես է և ամեն օր օգնում է բազում ընտանիքների ունենալ իրենց երազանքի բնակարանը, շենքը կամ գրասենյակը։


Tonoyans Construction-ը իրականացնում է բնակելի,հասարակական և արտադրական շենքերի կառուցում և վարակառուցում, ինչպես նաև Interior և Exterior դիզայներական ծառայություն,նախահաշվի կազմում, կապիտալ, կոսմետիկ և եվրովերանորոգում՝ բարձր որակի նյութերով։ Վերանագորումն իրականացնում են մշտապես վերապատրաստում անցնող մասնագետները՝ կիրառելով մասնագիտական ողջ ներուժն ու հմտությունները։ Tonoyans-ը որակյալ շինարարությանը զուգահեռ տարբերվում է նաև հաճախորդների հանդեպ յուրահատուկ վերբեմունք ցուցաբերելով։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր մանրուք, ընդհանուր հայտարարի գալուց հետո մեր մասնագետները պարտադիր այցելում են շինհրապարակ, տեղում ծանոթանում և ուղղորդում են աշխատանքի ընթացքը՝ որակյալ և ապահով արդյունքի համար։ Քանի որ մենք շարունակում ենք աճել, մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ ապահովել շինարարության բարձր որակ և գերազանցել մեր հաճախորդների սպասելիքները։

Tonoyans-ն այսօր մատուցում է տան, շենքի, շինության ստեղծման համար անհրաժեշտ ծառայությունների մեծ փաթեթ՝

  • Խորհրդատվություն
  • Շինարարությունը՝ 0-ից
  • Interior դիզայն 
  • Exterior դիզայն 
  • Նախահաշվի կազմում

 

Ի՞նչ առավելություններ կունենաք, եթե օգտվեք հենց Tonoyan's-ի ներքին ու արտաքին երեսպատման ծառայություններից։ 

  • Մասնագիտացած ենք շենքերի և շինությունների արտաքին և ներքին հարդարման մեջ
  • Օգտագործում ենք միայն բարձրորակ նյութեր հայտնի և վստահելի մատակարարներից: 
  • Առաջնորդվում ենք բարձր էսթետիկա և առավելագույն ֆունկցիոնալություն տրամաբանությամբ 
  • Կատարում ենք աշխատանքը արագ՝ առանց որակի կորստի։ 
  • Խստորեն պահպանում ենք տեխնոլոգիաները
  • Վստահ ենք մեր աշխատանքի որակի վրա

Մենք կօգնենք Ձեզ իրականացնել ճիշտ վերանագորում՝ առանց ծախսելու ավել գումար ու նյարդեր։

Current projects
Partners
+
Finished projects
+
Advice