Tonoyans Construction

Tonoyans Construction

Ծառայություններ

Tonoyans Construction – Վստահություն, Որակ և Նորարարություն Շինարարության Մեջ

Tonoyans Construction-ը շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2022 թվականին Դավիթ Տոնոյանի կողմից: Նրա 25 տարվա փորձն ու նվիրվածությունը դարձան մեր հիմնաքարը՝ ապահովելով որակյալ, անվտանգ և նորարարական լուծումներ շինարարական ոլորտում: Այսօր Tonoyans Construction-ը ընտանեկան բիզնես է, որը նպաստում է բազմաթիվ ընտանիքների երազանքների իրականացմանը՝ կառուցելով որակյալ բնակարաններ, շենքեր և գրասենյակներ։ Ընկերությունը մասնագիտացած է բնակելի, հասարակական և արտադրական շինարարության և վերակառուցման ոլորտներում՝ տրամադրելով նաև Interior և Exterior դիզայնի ծառայություններ, նախահաշվի կազմում, կապիտալ, կոսմետիկ և եվրովերանորոգում։ Բոլոր աշխատանքներն իրականացվում են բարձրորակ նյութերով և փորձառու մասնագետների կողմից, որոնք անընդհատ վերապատրաստվում են՝ կիրառելով իրենց մասնագիտական ողջ ներուժն ու հմտությունները։Tonoyans Construction-ը առանձնանում է ոչ միայն բարձր որակով, այլև իր հաճախորդակենտրոն մոտեցմամբ։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս յուրաքանչյուր մանրուքին. պայմանավորվածություններից հետո մեր մասնագետները պարտադիր այցելում են շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին և ապահովելու որակյալ ու անվտանգ արդյունք։

Ինչո՞ւ ընտրել մեզ

1. Փորձառու թիմ – Մեր աշխատակիցները բարձրակարգ մասնագետներ են, որոնք մշտապես զարգացնում են իրենց հմտությունները:
2.Որակի երաշխիք – Մենք աշխատում ենք միայն որակյալ նյութերով և հետևում ենք միջազգային շինարարական ստանդարտներին:
3.Հաճախորդամետ մոտեցում – Մենք ուշադիր լսում ենք մեր հաճախորդների ցանկությունները և առաջարկում ենք անհատական լուծումներ:
4.Ամբողջական լուծումներ – Մեր ծառայությունները ներառում են շինարարության բոլոր փուլերը՝ նախագծումից մինչև վերջնական հարդարում:

Մենք շարունակաբար զարգանում ենք՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, բայց մեր գլխավոր նպատակը մնում է անփոփոխ՝ ապահովել բարձրորակ շինարարություն և գերազանցել մեր հաճախորդների սպասելիքները:

📞 Կապվեք մեզ հետ այսօր, որպեսզի սկսենք Ձեր երազանքի նախագիծը!

Ծառայություններ

Խորհրդատվություն և շինարարության բյուջետավորում

Խորհրդատվություն և շինարարության բյուջետավորում

Tonoyans Construction-ն առաջարկում է խորհրդատվական և բյուջետավորման ծառայություններ,
որոնք թույլ են տալիս նախապես պլանավորել շինարարական աշխատանքները, հաշվարկել ծախսերը և
ապահովել նախագծի ֆինանսական արդյունավետ կառավարումը։ Մեր փորձառու մասնագետները կօգնեն
Ձեզ գտնել օպտիմալ լուծումներ՝ նվազագույն ծախսերով հասնելով առավելագույն որակի։

Մեր ծառայությունները ներառում են՝
1․ Նախնական խորհրդատվություն՝ նախագծման և շինարարական աշխատանքների պլանավորում
2․ Շինարարության արժեքի գնահատում՝ բյուջեի օպտիմալացում և ծախսերի վերահսկում
3․ Շինարարական փաստաթղթերի պատրաստում՝ թույլտվությունների, նախագծային փաստաթղթերի
կազմավորում
4․ Շինարարական վերահսկողություն՝ աշխատանքների ընթացքի մոնիտորինգ և ստանդարտներին
համապատասխանություն
5․Նյութերի և տեխնոլոգիաների ընտրության խորհրդատվություն՝ որակի և ծախսերի
հավասարակշռում
6․ Ներդրումային նախագծերի հաշվարկ՝ եկամտաբերության գնահատում և ռիսկերի նվազեցում
Մեր նպատակն է օգնել Ձեզ արդյունավետ կառավարել բյուջեն, ընտրել
լավագույն շինարարական լուծումները և ապահովել Ձեր նախագծի հաջող իրականացումը։

 

Լուսավորության նախագծում և տեղադրում

Լուսավորության նախագծում և տեղադրում

Tonoyans Construction-ն առաջարկում է լուսավորության նախագծման և
տեղադրման ծառայություններ, որոնք ապահովում են
էներգաարդյունավետ, էսթետիկ և ֆունկցիոնալ լուծումներ ցանկացած
տարածքի համար։ Ճիշտ ընտրված և նախագծված լուսավորությունը
կարող է փոխել ինտերիերի մթնոլորտը, ընդգծել տարածքի
առանձնահատկությունները և բարելավել հարմարավետությունը։
Մեր ծառայությունները ներառում են՝

  • Ընդհանուր լուսավորության նախագծում՝ ստանդարտ և դեկորատիվ

լուսային լուծումներ

  • Դիզայներական լուսավորություն՝ ինտերիերի և էքստերիերի համար

յուրահատուկ լուծումներ

  • Էներգաարդյունավետ LED համակարգեր՝ էլեկտրաէներգիայի

խնայողության համար

  • Զոնային և ֆունկցիոնալ լուսավորություն՝ խոհանոց, լոգարան,աշխատասենյակ, հանգստի գոտիներ
  • Լուսատուների տեղադրում և միացում՝ պրոֆեսիոնալ
  • էլեկտրամոնտաժային աշխատանքներ
  • Արտաքին լուսավորություն՝ բակերի, շենքերի ճակատների,այգիների և ճանապարհների համար

Մենք իրականացնում ենք լուսավորության նախագծում և տեղադրում՝

  • Բնակելի տարածքների համար
  • Գրասենյակների, խանութների և կոմերցիոն տարածքների համար
  • Հյուրանոցների, ռեստորանների և սրճարանների համար
  • Բակային և լանդշաֆտային լուսավորություն

Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ ստեղծել հարմարավետ,
ֆունկցիոնալ և ժամանակակից լուսային միջավայր, որը
կհամապատասխանի Ձեր պահանջներին և դիզայնի լուծումներին։

 

Արտաքին հարդարում

Արտաքին հարդարում

Tonoyans Construction-ն առաջարկում է արտաքին հարդարման ամբողջական
ծառայություններ՝ ապահովելով շինությունների էսթետիկ տեսքը,
դիմադրողականությունը և երկարակեցությունը։ Մեր մասնագետները
կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ և բարձրորակ նյութեր, որոնք
երաշխավորում են շենքերի տաքակայունություն, խոնավակայունություն և
ամրություն։
Մեր ծառայությունները ներառում են՝
1․Շենքերի ջերմամեկուսացում՝ էներգաարդյունավետ լուծումներ, որոնք
նվազեցնում են ջեռուցման և հովացման ծախսերը
2․ Ճակատների երեսպատում՝ քարե, դեկորատիվ շաղախ, ալյումինե
կոմպոզիտային վահանակներ, փայտե և այլ նյութեր
 3․Տանիքի նորոգում և մեկուսացում՝ ջրամեկուսացում, քամամեկուսացում
և ձայնամեկուսացում
4․Բակերի բարեկարգում՝ ճանապարհային սալիկներ, կանաչապատում,
բացօթյա լուսավորություն
5․Ջրակայուն և հրդեհակայուն լուծումներ՝ հատուկ պաշտպանիչ ծածկեր և
տեխնոլոգիաներ
6․Արտաքին հարդարումը ոչ միայն բարելավում է շինության տեսքը, այլև
պաշտպանում այն արտաքին վնասներից և կլիմայական պայմաններից։
Մեր թիմը պատրաստ է առաջարկել անհատական մոտեցում և հուսալի
լուծումներ՝ Ձեր շենքի համար։

Գործընկերներ